Обложка СТИХИ (на армянском языке)

СТИХИ (на армянском языке)

Արիս Արսենի Գրիգորյան

0% прочитано
Стандартный
Արիս Արսենի Գրիգորյան

СТИХИ (на армянском языке)

ՃԱՔԱԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

ՃԱՔԱԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծություններ

Արիս Արսենի

ԱՐՑԱԽԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

(Էքսպրոմտ

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարի

Նստել, նայում եմ ծնվող աշխարհին

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարի

Նստել, նայում եմ ապրող աշխարհին

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարի

Նստել, նայում եմ... անցնող աշխարհին

01.06.88, Բաքու-Կազան (գնացքու

ՏՈՒՆԸ

Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը

Իմ առաջին ճիչը վաղո՜ւց չկա

Բայց հիշո՛ւմ է տունը։ Ու ապրո՛ւմ է տուն

Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա

Ու երբ ամեն անգամ ես այցի եմ գալի

Եվ լուռ լռում լռած դռան առաջ

Տան պատերն ասես անուրջներ են լալիս..

Ու լսվում է միշտ մի անհո՜ւյս հառաչ

Ծանրանում են մեկեն քայլերս՝ տուն եկա

Ծնկներս լուռ ծալվում փլվում հողին

Նկարս տան պատին ծանրությո՛ւն է անում

Երբ ե՛ս պիտի պատին երկարվեի

Ու կանգնել եմ շվար՝ հիմա ի՞նչ եմ, տանտե՞

Հիմա դաղձն է ձգվում տանս պատին

Տանս անքուն պատին ձգվում եղինջն անտեր

Սպառնում է նույնիսկ... ժամանակի՛ն

...Իմ առաջին ճիչը, որ լսել է տու

Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա

Հրդեհվել է տան հետ, ավերվել է, ավա՜ղ

Ու էլ չկա՛ տունս, ճիչս չկա՜..

17-25.12.84, 17.12.93, Ստեփանակե

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

...Եվ ինձ նախապես աչքեր պետք չէին

Իմ չունեցա՜ծը տեսնելու համար

Երբ ես ծնվեցի՝ մերկ ամբողջովի

Իմ մերկություն

Ծածկելու համար ձեռքեր փնտրեց

Առաջին ճիչիս արձագանքներում

Իսկ երբ որ փնտրած-գտած ձեռքեր

Կարճ եղան մի քիչ

Ու չծածկեցին մերկությունը իմ

Տխուր լաց եղա

Եվ տխրությունս երազներ ծնեց

Կարոտներ ծնեց մաքուր ու բարի

Կարոտով լցված մի մեծ սիրտ ծնե

Եվ իմ ուղեղու

Միտքս սկսեց կաթ-կաթ ծովանալ..

Եվ միտքս երկնեց..

Եվ ես զգացի, որ ինձնից առաջ

Դարեր առաջ ու հազարամյակներ

Իմ նախնիներ

Ձեռքեր ունեին ծնկներին հասնող

Իսկ իմ ձեռքերը այնքա՜ն էին կարճ

Որ չէին ծածկում նույնիսկ... մերկություն..

Ու ես լաց եղա..

Այդքան ժամանակ ինձ աչք պետք չեղա

Բայց երբ առաջին քա՜յլս արեցի

Ես նո՛ր զգացի, որ ինձ աչք է պետք

Առաջին քա՜յլս տեսնելու համար

Եվ ես քայլեցի՛ դարերի միջով..

Իմ ճանապարհի

Վերելքներ եղան ու նեռ անկումներ

Ինչքան բարձրացա՝ այնքան կորցրի

Ինչքան կորցրի՝ այնքան երկնեցի

Այնքան կերտեցի..

Ու մի այդքան էլ... նորի՛ց կորցրի

...Ինձ աչքեր պետք չե

Իմ կորցրա՜ծը տեսնելու համար

09.05.83, Բաքու

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ

Թափո՛րն է քայլում նեղլիկ փողոցո

Ու քայլում եմ ես այդ թափորի մեջ

Հետևում թողած... դիակներ անթիվ

...Ունկերիս մեջ դեռ զնգում է զիլ-զա

Կանչը գուժկանի

- Հալիձորն ընկա՜վ... Հասի՜ր, Մխիթա՛ր..

- Հալիձորն ընկա՞վ..

- Չընկա՛վ։ Ծախեցի՜ն..

Թափո՛րն է քայլում լռած փողոցո

Հետևում՝ ավե՛ր, մահ ու տարաժա՛մ

Խարույկի միջից չեն լսվում ճիչեր

Խարույկից առաջ

Ողջախոհության խորհուրդն է խորին

- Մեզ ների՜ր, եթե կարող ես, խանո՛ւմ..

- Հասի՜ր, Մխիթա՛ր..

Լուռ է փողոցը

Լռին քայլում է փողոցը հոգնած

Գնում է հեռու

Գնում է՝ հասնի Սաթենկան դատին

- Հասի՜ր, Մխիթա՛ր..

- Դու մեզ զորավիգ չեղար, հա՞, Սո՛ւրբ Խաչ

Պատին է զարկվում թասը գազազած

Թափո՛րն է քայլու

Տխո՜ւր ու հոգնա՛ծ..

Ողբա՛, Բարխուդա՛ր, դու քո բախտը ս

Դավաճան որդի սնելու համար

Որդի, որ երբեք Գոհա՛ր չդառավ..

- Հալիձորն ընկա՜վ..

Թափո՛րն է քայլում.

- Թե Սյունիքն, Արցախն առնի օսմանլուն

Կտիրի և ողջ աշխարհին հայոց..

Կտիրի՜։ Բա ո՞նց..

- Հասի՜ր, Մխիթա՛ր..

...Մահվա՛ն թափորն է քայլում փողոցո

ՆԱՄԱԿՆԵՐ ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ

1

Դու ասում ես, որ անունդ Իզաբելլա

Դու ասում ես, որ ապրում ես Բեյրութում հեռու

Դու ասում ես... Ու իմ դիմաց հառնում է կրկի

Չմոռացվող մի հի՜ն տեսիլք՝ մաշված շորերում

Դու ասում ես... Ու ցնցվում է տեսիլքը մեկե

Հերոսական մի հի՜ն երկիր կանչում է ինձ տուն

Չկայացած մի երազ է մարմրում իմ մեջ

Ու ծուխն է ինձ խեղդում կրկին՝ կարոտներով զուր

Դու ասում ես... Ու ելնում են տղաները ծու

Ելնում են, որ հայ քարերը հայ մնան կրկին

Ելնում են, որ վերակերտեն ավեր տունը մեր

Որ մոռացվի՛ դանթեական առասպելն այն հին

Սակայն կրկին արյան մեջ է Հայրենիքը մե

Կրկին մահվան մա՛ղձն է պատել անպարտ Արցախին

(Դանթեական մղձավանջն է ահագնանում, Տե՛ր

Տե՛ր, որտե՞ղ է մեր փրկության հնա՜րը վերջին)..

...Դո՛ւ ասացիր, ես չուզեցի վիշտդ բորբոքե

Դո՛ւ ասացիր, Իզաբելլա, չուզեցի՛, ների՜ր..

23. 06. 91, Երևան

2

...Բայց հին երկիրը, Իզաբե՛լլա, քո՛ւյր

Երևի դու չես մտաբերում

Այսօր Բեյրո՛ւթն է քո... հայրենիք

Ու դու Բեյրո՛ւթ ես շտապում, տո՛ւն

Իսկ անդ՝ արյունով ներկված դաշտեր են

Փուշ ու տատասկ է միայն աճում

Մշո դաշտի մեջ, Սիփանի լանջին

Դեռ բորենին է վայրահաչում

Դու մոռացել ես, սակայն քո պա

Քանի ապրում էր, քանի դեռ կար

Իր զույգ լծկանը, իր արտն ու կալը

Իր տունն ու սարը ո՞նց մոռանար

Հիշում էր... Ցավը նրան խեղդում է

Բայց վերջին պահին, հիշո՞ւմ ես դու

Երկիր էր կանչում, չէր ուզում մեռնե

Այդտեղ, այդ օտար, խորթ Բեյրութում

Մեռավ... Խաղաղվեց, մոռացվեց, գնա

Հիմա էլ ո՞վ է հինը հիշում..

Դո՞ւ... Ոչ։ Բեյրո՛ւթն է քո հայրենիքը

Չէ՞ որ Բեյրութ ես շտապում դու..

01.07.91, Ստեփանակե

Քո՛ւյր իմ, Իզաբել, քո դաշնամուր

Մեղմ նվագում է Բեթհովեն, Բախ

Իսկ արցունքներդ հնչյունների հե

Լուռ գլորվում են քեզնից անկախ

Դու արտասվում ես և արցունքնե

Հատ-հատ ընկնում են քո աչքերից

Դու արտասվում ես և արցունքների

Ցավն ու թախիծն են պարուրում ինձ

Դու արտասվում ես և արցունքնե

Հատ-հատ ընկնում են իմ մատներին

Մատներս ցավից անհույս այրվում են

Մատներս՝ ցավիդ անհույս գերին

Դու արտասվում ես... Իսկ հին երկի

Մշուշ է թվում՝ հի՜ն ու անցա՛ծ

Բայց անցած ցավը դեռ կրկնվում է

Իզաբելլա՛, քո՛ւյր, խենթ ու տխրա՛ծ

... Բայց տխուր դեմքին քո, Իզաբե՛լլ

Արև ու լույս եմ ես նշմարում

Եվ հավատում եմ, որ քո երազ

Չի թաղվի ո՛չ մի գերեզմանում

15.08.91, Ստեփանակե

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Ես ապրում եմ այսօր տառապանքի հևքով

Տառապանքի հևքով, նաև՝ ցավի

Սակայն դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով

Քարանձավի տենդով, քարանձավի՜

Եվ իրենց իսկ կերտած քաղաքները մի

Հիմնահատակ գուցեև ավերեն

Բայց և գուցե թողնեն քաղաքակիրթ մարդկանց

Իրենք՝ անձավներում «տնավորվեն»

Ու մոռանան լեզուն մարդկայինի, սիր

Ապրեն անձավային կյանքով վայրի..

... Ավա՜ղ, դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդո

Քարանձավի, այն հի՜ն քարանձավի

1991, Ստեփանակե

ՇԻՐԱԶԱԿԱՆ

Ղարաբաղը մորս կանչն է

Ինձ է կանչում հույսով տրտում..

Հովհ. ՇԻՐԱ

Ղարաբաղը մորդ կանչն էր

Մա՛յր երգեցիր շարունակ

Երկրի ցավը հոգուդ ճիչն է

Մա՛յր երգեցիր շարունակ

Ավեր Անին քո թախիծն է

Մա՛յր երգեցիր շարունակ

Ծանր ցավ էր քեզ Արցախ

Մա՛յր երգեցիր շարունակ

Ունկերիդ մեջ՝ «քելե, լաո

Մա՛յր երգեցիր շարունակ

Ուշանո՜ւմ ենք, երթա՛նք, բա՛վ

...Մա՛յր երգեցիր շարունակ

1984, Ստեփանակե

ԱՇԽԱՐՀԸՆԴԴԵՄ ՀԱՌԱ

Խմբագրե

Հովհ. ՇԻՐԱԶԻ հավերժահուր հիշատակի

Խիղճդ քնած մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց

Մասիսի հեգ բանաստեղծն էլ այս աշխարհից գնաց

Էլ քո ի՞նչն էր աստվածային, աշխա՛րհ, խիղճդ մեռնի՛

Հայոց հույսի աստվածային բանաստե՞ղծն էլ լռի

Էլ ո՞վ պիտի աշխարհասփյուռ մեր աղոթքը կարդա

Սիփան, Վարագ, Անի, Արցախ, Ղարս՝ ձեր հույսը վաղվա

Վանա ծովից փչող հովից էլ ո՞վ պիտի շիկնի

Հայոց Պոմպեյ-Անիի սուրբ պարսպի տակ քնի

Էլ ո՞վ պիտի հեծնի հույսի իր ոգեղեն ալ ձին

Թե՝ չեմ մեռնի, մինչ չհասնեմ իմ ազատված Մասիսին

Գնա՛ց... Քնա՛ծ մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց

Հայոց հույսի աստվածային բանաստեղծն է՛լ գնաց

14.04.84, Ստեփանակե

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ

Փայտե ձիով... տիեզերքն էլ նվաճեմ..

Հովհ. ՇԻՐԱ

Սիրո՜ւմ եմ ձեզ, աշխա՛րհ, մարդի՛կ, բոլորի՛դ

Բայց պաշտում եմ Շիրազին

Որ փայտե ձի հեծնեմ նրա պես մի օր

Ու հասնեմ իմ մուրազին

Փայտե ձիով գագաթն հասնեմ Մասիս

Սարիս գլխին կանաչեմ

Փայտե ձիով աշխարհներս բերեմ տուն

«Տիեզերքն էլ նվաճեմ»

Ա՛զգ իմ, սուրբ է սարդ Հայկիդ նման սուր

Երբ էլ լինի՝ կգա տուն

Սակայն չար է դեռ նաչարը աշխարհում

Իսկ թշնամիդ՝ դեռ արթուն

Գուցե մի օր կհաջողվի, կտեսնեն

Սարս, հողերս՝ գալիս

Բայց Մասիսի գլխին բույն է դրել բուն

Ու դեռ... մատ է թափ տալիս..

28.03.85, Ստեփանակերտ

ՄԵՆՔ

Մենք կարգին լեզվանի՛ չէինք

Բայց կարգին... համեստ ձևացանք

Ի՜նչ էր հին կյանք-ապրուստը մեր

Հին կյանքով ապրել՝ թերացա՜նք

Ընտրեցինք ուրի՜շ ճանապար

Երկինքվե՜ց մեր բռունցք-ոգին

Բայց հազի՜վ հասկացար, աշխա՛րհ

Թե՞ դեռ չես հասկացել կարգին

Մենք կարգին անխելք էլ չէին

Բայց կարգին... հիմար ձևացանք

Մեր դարում՝ կոտորա՞ծ, ավե՞ր..

Գաղթական ու գաղթ էլ տեսանք

Եվ՝ ինչպե՞ս մենք այստեղ, այս

Շրջվենք ու... միջնադար գնանք

...Մենք կարգին ձևավոր էինք

Ո՞նց կարգին... անձև ձևացանք

1989, Ստեփանակերտ

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արցախյան պատերազմի նահատա

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հիշատակի

Մութը թանձրացավ..

- Դե՝ լավ, ես գնամ,- ասաց աղջիկը

- Մի քիչ էլ մնա,- թախանձեց տղա

Ու բռնեց ձեռքը,- մնա՛, խնդրո՜ւմ եմ..

Մութը թանձրացավ.

Հեռվում, ինչ-որ տեղ, ծղրիդը երգեց

Մի կոտրած լուսի

Քարափի գլխից ձորը գլորվեց

- Մնա՛, խնդրո՜ւմ եմ..

Քամին չէր լռում, չէր քնում քամի

Թվում է՝ քամու քունը փախել է

Պահվել խավարում

Քամին ի՞նչ անի, որտե՞ղ որոնի..

Քնել է ուզում աղջիկը ասես..

- Մնա՛, խնդրու՜մ եմ..

Տղան շոյում էր վարսերն աղջկ

Աղջիկը խոնարհ գլուխը կախել

Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր..

Հեռվից ծղրիդի երգն աղերսում էր

- Մի՛ գնա, մնա՜..

Քարափի գլխից ձորը գլորվա

Լուսինը կարծես ձորից կանչում էր

- Մի՛ գնա, մնա՜..

Քամին չէր լռում

- Մնա՜,- խնդրում էր

Տղան չէր խոսում, տղան լռո՜ւմ էր..

Աղջիկը խոնարհ գլուխը կախել

Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր..

- Մնա՛, խնդրո՜ւմ եմ..

...Աղջիկը լուռ է

Հանկարծ... ի՞նչ եղավ՝ դեմքը վառվում էր

- Թո՛ղ, ի՞նչ ես անում..

Տղան կանգնել էր մեղավորի պես

Շրթունքախառը սերը շուրթերին

Տղան լռո՜ւմ էր..

Աղջիկը փախավ եղնիկի նմա

- Մնա՛, խնդրո՜ւմ եմ,- աղերսեց տղան

Խավարը նրան կլանեց իսկույն..

Ինչ-որ տեղ իսկույն դարպասը ճռռաց

- Չմնա՜ց

Գնա՜ց..

10.04.92, Կոճողոտ

ԼԵՌ

Ես ձեռքս պարզում եմ դեպ

Լեռներն իմ՝ խրոխտ, աներեր

Ու իմ դեմ հառնում է հույզից

Երազից ծնված մի սեր..

Ես ձեռքս պարզում եմ դե

Բարձունքը մարդկային հոգո

Ու տեսնում դարերի խրթի

Մրմունջը շուրթերին դաջվա

Ու տանջված, տառապած մեկին

Դարերը անցել-գնացե

Տանջանքն է սակայն մնացել

Ու դաջված մրմունջն անմեկին..

Ես ձեռքս պարզում եմ նոր

Դեպի իմ հանգիստ լեռները

(Լեռներ, որ ելել են հիմա

Մինչև վերջ պայքարեն պիտի)

Թվում է՝ թախծում են նրանք

Երազում խոհերով խոկուն

Եվ անցած-գնացած դարեր

Արցունքն ու մրմունջն են ջոկում..

08.07.92, Ստեփանակերտ

ԵՍ ԿՈՒԶԵԻ ԼԻՆԵԼ

Արցախյան պատերազմի նահատա

Գագիկ ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆԻ հիշատակի

Ես կուզեի լինել մեր քարերի նման

Մեր քարերի նման հաղթ ու կանգուն

Լինել կոպիտ, անտաշ ու քարեղեն... հմա

Քարերի պես քնած, նաև ... արթուն

Քարերի պես մամռած՝ իմաստնացած խոհո

Քարերի պես խոնարհ, նաև... հպարտ

Հողմերի դեմ ելնել աներկյուղ ու... ահով

Կռվել-հաղթել, մեռնել՝ մնալ... անպարտ

Ես կուզեի լինել մե՛ր քարերի նման.

08.07.92, Ստեփանակերտ

ԶՐՈՒՅՑ Պ.ՍԵՎԱԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԵՏ

Ես կանգնել եմ կրկին քո պատկերի առա

Ու դու կրկին իմ դեմ քո մեծ սիրտն ես բացու

, Դու խոսում ես ինձ հետ անմահների ձայնով

Անմահների սրտից ինձ հետ խոսում ես դու

Ու տանում ես դու ինձ ճանապարհով սիրո

Քո սիրո հետ նորից լուռ մտորում

Դու դառնում ես հառաչ, Կոմիտասյան մորմոք

Վերջում... լո՜ւյս ես դառնում

Որ... լո՜ւյս լինի..

Մինչդեռ հեռվից-հեռու՝ մշուշների միջ

Ժպտում են ինձ հպարտ Մասիսները

Ու խշշում են հանդարտ քո հայացքի ներք

Մեր նաիրյան կանաչ բարդիները

(Զարմանալի բան

Այս ե՞րբ, ինչպե՞ս եկա

Ու այս ինչպե՞ս կիսվեց գիշերը)..

Հրաժեշտ եմ տալիս ու հեռանում կամա

...Գուցե քնով անցնեմ

Կամ էլ՝ մնամ քնած

Ու քեզ վաղը կրկին այցի չգամ

Այնժամ իմացիր, որ էլ ես... չկամ

Իսկ դո՞ւ,

Դու կա՛ս միշտ էլ

Ու կլինես դարե՛ր

Դու մեր հայո՛ց բարդի, հա՜յ Մասիսներ..

23.03.84, Ստեփանակերտ

ՊԱՏԳԱՄ ՈՐԴՈՒՍ

Սամվելին

...Իսկ քո ծննդյան վայրկյանին, տղա՛ս

Մորդ սիրտն է լոկ խինդից վեր թռել

Ուստի՝ պարտք ես դու ողջ կյանքում նրան

Որ քեզ ապրելու խի՛նդ է պարգևել

Եվ ինչ էլ լինի՝ երբեք չթողնե

Որ արցունքոտվեն մորդ աչքերը

Իմ փորձով եմ քեզ պատգամում, տղա՛ս

Ծա՜նր են, հավատա՛, մոր արցունքները..

13.02.93, Ստեփանակերտ

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է

Խախտված է ժամը պարետային

Պարետը «գիտե՞» այդ մասին

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է

Քաղա՛ք իմ, քո օդը մաքո

Տասը րոպեով «շատ» շնչեցի

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է

Խախտված է ժամը պարետային

Հիմա՛ր է հիմա գիշերը

Մենա՛կ եմ հիմա փողոցում

Կրծում է հոգիս ու խոցում

Հիմա՛ր է հիմա գիշերը

Կրծում են մարմինս ու անցնու

Խոցո՛ւմ են հոգիս հուշերը

Հիմա՛ր է հիմա գիշերը

Մենա՛կ եմ հիմա փողոցում

1991, Ստեփանակերտ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ

Չափչփում է խոնավ ու թաց փողոցներ

Խելառ քամին

Իսկ ծառերը նրա շնչից զգաստացած

Լուռ

Ամոթխած հարսի նմա

Չկամորեն մերկանում են

Արևը լուռ հեռանում է կիզակետի

Ստվերները երկարում են

Կանգնել մայթին

Սրթսրթում են ծառերը մերկ

Ու ծածկվում են աղջամուղջի շղարշի տակ

Շենք ու փողոց

Այգի ու մայթ..

02.01.85, Ստեփանակերտ

ՏԽՈՒՐ ՆՈՐ

Խմբագրե

Եղբորս՝ Անդրանիկի

Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն

Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն

Եկել՝ չոքել, ուր-որ է՝ դուռս կբախ

Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի

Եկել՝ չոքել է, սակայն եղբայրս չկ

Բայց թվում է՝ ուր-որ է, հենց հիմա կգա

Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբաց

Եվ կարոտած տանս հետ կնստի հացի

Կգա։ Սակայն անցնում է վայրկյանը նշվա

Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու... անցա՛ծ

Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծո

Լուռ անցնո՜ւմ են օրերս՝ տխուր ու մոլոր

Լուռ անցնո՜ւմ են օրերս... Սիրտս ցա՛վ է զու

Ուրախանալ չի՛ թողնում տխրությունս լուռ

01.01.93, Ստեփանակե

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹ

Խմբագրե

Արցախյան պատերազմի նահատա

Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակի

Մինչ աքլորը կկանչեր՝ ոտքի վրա էր արդեն

Ձին չափ գցած կբերեր Շենին աղբրում ջրելու

Տանձենու տակ Եվայի՝ հանդում նա ձին կկապեր

Հետո անտառ կգնար՝ լոբու ճիպոտ քաղելու

Հետո խաղով կտարվեր՝ կմոռանար ամեն ին

Նորից նրան կկանչեր մայրը՝ մենակ ու հոգնած

Խաղը իսկույն կթողներ, որ գնար մոր հետ ցախի

Թոնրի շրթին կշիկներ հետո ինչպես... թոնրահաց

Սակայն մի օր, մի սև օր կախվեց օդում լուրը չա

Կախվեց օդում ու մնաց ու քայլերը երերու

Երկար ու լուռ ծալվեցին, գիշեր-ցերեկ, անընդհատ

Հոր հետ տավարն էր քշում ու չէր հոգնում քայլելուց

Ու չէր հոգնում քայլելուց։ Ու քայլում էր նա տխու

Խաչենագետը անցավ՝ լույսը դեռ լավ չբացված

Լքված գյուղը ցավ էր լուռ, որ սեղմվել էր կոկորդում

- Մնա՜ց Անուշ տանձենին, Խաչունց աղբյուրը մնա՜ց..

...Բակ էր իջել քրոջ հետ՝ քաղաքի հետ արթնացա

Երբ գործարկվեց թշնամու հրետանին կատաղի

Ու չզգաց էլ, թե արկի բեկորից ո՜նց ընկավ ցած

...Իսկ աչքերում Ալվարդի՝ շունչն էր եղբոր ծիծաղի

23.01.93, Ստեփանակե

ՆՎԱԳՆԵՐ ԱՐԱՐՎՈՂ ԼՈ

Խմբագրե

Լալիս է գիշերը մեղմիկ

Գիշերը անձրև է մաղում

Ու ձորի ուռենու ճյուղի

Անձրևը շողում է շաղով

Իսկ քամին՝ փոթորկված, հուզվա

Ուռենու խոհերն է խառնում

Ուռենին՝ թեև բզկտված

Բայց հողին ամուր է կանգնում

Դանդաղում, քնում է քամի

Ուռենին ննջում է հանգիստ

Բայց էլի անձրևը մաղում

Գիշերը լալիս է մեղմիկ

Գիշերվա քողի տակ, մթնո

Քնել են աղջիկն ու տղան

Ինչ ո՜ւշ է լույսը արարվում

Որ նրանք հանկարծ... չարթնանան

27.01.83, Ստեփանակե

ԱՌԱՋԻՆ

Խմբագրե

Առաջին սերը միշտ լո՜ւռ է լինում

Քնքո՜ւշ է լինում սերը առաջին

Առաջին սերը տխո՜ւր է լինում

Ու հո՜ւշ է մնում սերը առաջին

Առաջին սերը մաքո՜ւր է լինու

Ազնիվ, անարատ՝ սերը առաջին

Առաջին սերը թաքո՜ւն է լինում

Ազնիվ ու... հպարտ՝ սերը առաջին

...Սիրո՜ւմ են իրար ծառերն ու քամի

Ու նրանց սերը միշտ լո՛ւռ է լինում

Արևը՝ հողին, տերևը՝ ծառի

Միշտ էլ առաջին սիրով են սիրում

Լինում է՝ հաճախ լքում են իրա

Հողին՝ արևը, ծառին՝ տերևը

Բայց նրանց միշտ էլ դարձի է բերու

Ու կապում իրար՝ առաջին սերը..

Առաջին սերը միշտ վե՛հ է լինու

Անկեղծ, անկաշառ՝ սե՛րը առաջին..

...Առաջին սիրո՛վ ապրեք միշտ կյանքում

Ու սիրեք իրար՝ սիրո՜վ առաջին

ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆ

Խմբագրե

Ռուզանի

-Ա՛յ տղա, բարի՛ տղա

Իմ սիրած սարի՛ տղա

Քո սիրուց այրվո՜ւմ եմ ես

Մի՛ գնա, արի՛, տղա՛..

- Ա՛յ աղջիկ, անո՛ւշ աղջի

Իմ քնքուշ-մանո՛ւշ աղջիկ

Գնում եմ, իմ սեր-սրտի

Դու պահիր մի հո՛ւշ, աղջի՛կ

Գնում եմ՝ լաց չլինե

Գիշերը բաց չլինես

Իսկ երբ որ կրկին ետ գամ

Արցունքից թա՛ց չլինես

Լա՛վ եղիր ու տա՛ք... եղի

Արևից շիտա՛կ եղիր

Երբ կրկին գի՛րկդ գամ ես

Իմ կրծքին կրա՛կ եղիր..

10.08.82, 10.06.83, Ստեփանակե

ՍԻՐՈ ՏՈՂ

Խմբագրե

Իմ սիրելի՛, իմ լա՜վ Ռուզան

Ի՞նչ ցանկանամ քեզ այսօր

Ասեմ՝ քո լավ օրե՞րը գան

Բարի լուրեր նորից-նո՞ր

Թե՞ պարզապես նստեմ քո դ

Եվ քո առաջ, հիացքով

Իմ երազի լույսը փռեմ

Ու... աչքերին նայեմ քո

Թո՛ղ ամեն ինչ, նստի՛ր ինձ մո

Խոսքս թող քիչ երկարի

Ու մի՛ մնա հեզ կամ երկչոտ

Վատ մտքերին միշտ գերի

Սիրի՛ր կյանքը՝ պարզ, թե անթո

Սիրի՛ր աշխարհն ու մարդկանց

Թե մտո՛ք են նրանք կեղտոտ

Դու մաքրությո՛ւն տուր նրանց

Մե՛ծ է կյանքը... Թող անհառ

Ապրես օրերդ գալիք..

Կոհակվում է, տե՛ս, քո առ

ջ Սիրտս՝ ալիք առ ալիք..

07.11.83, Ստեփանակե

ՊԱՊԻՍ ՀԵՔ

Խմբագրե

Պապս սիրում էր հեքիաթներ պատմել

Հայրս չէր սիրում բնավ հեքիաթներ

Իսկ երբ մեծացա՝ պապս էլ չկար

Ու ես մնացի հեքիաթի ծարավ..

...Եվ եդեմական ծաղիկը ձեռքի

Հեքիաթ-գրքերում լուռ թափառեցի

Փնտրեցի անվերջ հավքին Հազարան

Որ տանեի իմ սիրած աղջկան

Շրջեցի անհույս սև-մութ աշխարհո

, Ուր գարուն էր միշտ ու միշտ... սև շորում

Տեսա դևերին ես յոթգլխանի

Աղբյուրը փակող արնոտ վիշապին

Ու հանդիպեցի երբ ծարավ մարդկան

Խղճահարվեցի, խղճացի նրանց

Փրկեցի աղբյուրն արնոտ վիշապից

Գարունն ազատվեց իր սև շղարշից

Ու դեռ շատ երկար կթափառե

Սակայն լույս աշխարհ պիտի դուրս գայի

Եվ դուրս կգայի, իրոք, լույս աշխարհ

Եթե ճերմակին նստեի միայն

Խոյերը խելառ դեռ կռվում էի

Երբ ընկա մի կերպ ճերմակի մեջքին..

Ու... տուն հասա ես առանց հեքիաթի

Չգտած կորած հեքիաթն իմ պապի

Խմբագրե

Տատս իր վերջին օրերն է ապրում

Տատս մահվան հետ արդեն հաշտվել է

Տեսնես մանկության օրե՞րն է հիշում

Թե՞ պատանության լույս գիշերները

Կամ գուցե հո՞րն է նորից վերհիշու

Մորը չի հիշի, մայր չի տեսել նա

Գուցե եղբո՞րը, քրո՞ջն է հիշում

Որոնցից ոչ ոք այլևս չկա

Թե՞ ամուսնուն է նորից վերհիշու

Բարի, մարդասեր այն Խաչունց Անդրին

Ով ազնիվ գործով հայրենի գյուղու

Վաղուց է կերտել իր վեհ կիսանդրին

Ու շշնջում է ծանոթ անուննե

Որոնք եղել են ու հիմա... չկան

Շշնջում է լուռ, նախազգում նաև

Որ մահը շուտով իր դուռն էլ կգա

...Տատս իր վերջին ժամերն է ապրու

Տատս աշխարհից պիտի հեռանա..

Ես այդ կորուստը լուռ եմ տագնապում

Ես այդ կորստին ինչպե՞ս դիմանամ

21.03.82, Մարտակե

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹ

Խմբագրե

Բանաստեղծություն գրելուց առա

Ով իմ կրակին ոչ թե ջուր

Այլ ածուխ է լցնում

Նրա դռանն եմ

Նրա գերին ու խոնարհ ծառան եմ

Բանաստեղծություն գրելուց հետ

Մարած կրակ եմ

Բայց և՝ անթեղված պողերիս ուժո

Ջերմացված սրտի

Ու նրա բախտին տեր-տիրակալ եմ

Իսկ թե ինչ-որ տե

Ինձ չեն ենթարկվում խոհերս հոգնած

Ես... բռնակալ եմ

02.01.85, Ստեփանակե

Հ

Խմբագրե

Ես սիրում եմ հոգնած քայլել ճամփաներով

Բայց թե մի օր հանկարծ ընկնեմ ճամփակեսին

Ես կձգտեմ կանգնե

Ու մահանալ... կանգնած

Եվ, փույթ չէ

Թող ոտքերս մի պահ կանգնեն

Քանզի գիտե՛մ, գիտե՛մ

Որ քայլերս պիտի՛ շարունակվեն..

13.10.84, Ստեփանակե

Last edited 4 years ago by Aris-arse

Վիքիդարա

Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 3.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ

Գաղտնիության քաղաքականություն Օգտագործման պայմաններՍովորական։նniրտ.,։,։լ,։լԱՎԱՏրտ։՝ղ։նվ։ո։,՝,ջլՅՈՒՆրտ։,.մ,։,։ր,։մ,մ,։,,մ,։,,,լՏԱՏՍ։,.ն,։,։ի,։,։ց՝։,։ւմ։,։ս՝.,։,լԻԱԹԸրտ.ա.աչ։՝,վ,։,,տ,։,,եմ։,,,լԵՐԻՑրտ.՝,ր,։՝,ս,։ց,կ,.,,,նլԵՐ։,.մ,.մ,ր,։ն,ն,։,,մ,։,,,լՍԵՐԸրտ։,,ւմ։,,ն,։,,ծ,։ն,,լՒՅՍԻրտ։։,ծ,..,ր,։,նր,։,,չ,։,,,նկլՅՈՒՆրտ։ր,։վ։։ծ,։ի,։ա։։ի,։,նլՏԱՐԻրտ.,կ,՝։ց՝։ն,,,ըլՏԿԵՐրտ։,,մ,։,,,

2։,,ւր։,,է,1լՐՈՒՄրտ.,,ս,։,,,սլԴՈՒՍրտ.,,ւ,։։,,ց։.վէ,։ո,ից.,,,,։,մջլ ՀԵՏրտ..։,,վ,։,,,նկլԼ...րտ.ի,,,՝,ից.,լ՝։ծնւպի.,,իլՆԵՐԸոտ.,..։ն։.։՝..ր։..,.։...ծ...,ա։...,՝ն։..ն,...ն։.նկլՅՈՒՆրտ։,։օր։.,ք,։,,հ,։,,,լՄԵՆՔրտ.,,ք՝։,,բ՝։,,ի,։,,,Զ.լԶ...րտ։,։,։,։,։,։՝նլՉԱՆՔրտ։է։։»՝։ը՝։ր՝։ր՝։՝Զ.,լԿԱՆՉրտ։վ.ո,։,,օր։,,,լՅՈՒՆրտ։ը,ա,։,,րը։,,րդ։դ,րդ։տ,ը

Գրտ.,.ց,։լ,ր,։,,պը։ն,ն,։ը,,

Բան.լ,.,,ր,։,,ռ,։,,ն,։ն,է,ԱլԱՅԻՆվ։...՝....,և՝.մ։,-.։,,ը,...՝։։վ,....նգ։՝վլԱՍԻՆու։ն՝։.,,,ն.։՝,վ,..,,ը,,..մց,,։՝,ս։իըն,։՝լԳԻՐԸրտ.,,նը։,,ր,։,,ծ,։.,ս,։ը,,լՈՒՆԸմ)։ն՝։ն՝։ն՝)լԸg →ակենիրՆվTլլլվնլնկերտ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Խմբագրել

Բանաստեղծություն գրելուց առաջ

Ով իմ կրակին ոչ թե ջուր,

Այլ ածուխ է լցնում՝

Նրա դռանն եմ,

Նրա գերին ու խոնարհ ծառան եմ։

Բանաստեղծություն գրելուց հետո

Մարած կրակ եմ։

Բայց և՝ անթեղված պողերիս ուժով

Ջերմացված սրտին

Ու նրա բախտին տեր-տիրակալ եմ։

Իսկ թե ինչ-որ տեղ

Ինձ չեն ենթարկվում խոհերս հոգնած՝

Ես... բռնակալ եմ։

02.01.85, Ստեփանակերտ

ՀԱՎԱՏ

Խմբագրել

Ես սիրում եմ հոգնած քայլել ճամփաներով։

Բայց թե մի օր հանկարծ ընկնեմ ճամփակեսին,

Ես կձգտեմ կանգնել

Ու մահանալ... կանգնած։

Եվ, փույթ չէ,

Թող ոտքերս մի պահ կանգնեն։

Քանզի գիտե՛մ, գիտե՛մ,

Որ քայլերս պիտի՛ շարունակվեն...

13.10.84, Ստեփանակերտ

Спасибо за чтение

Вернуться к книге